Աշխարհում սկսել են ավելանալ պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները․ Bloomberg
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շոգ եղանակը, մատակարարման գլոբալ շղթաների խաթարումը և Ուկրաինայում հակամարտությունը կարող են հանգեցնել պարենային անվտանգության ոչնչացմանը և ապրանքների գների կտրուկ աճի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ում և Չինաստանում կիզիչ ջերմաստիճանները, Ռուսաստանի դուրս գալը հացահատիկային գործարքից, Հնդկաստանի՝ բրնձի արտահանման արգելքը և Էլ Նինյոյի սկիզբը (Խաղաղ Օվկիանոսի արեւելյան արեւադարձի ծովի մակերեւույթի ջերմաստիճանի եւ քամիների անկանոն պարբերական տատանումներ, որոնք ազդում են արեւադարձային եւ ենթաարեւադարձային գոտիների մեծ մասի վրա), ինչը կարող է հետագայում վնաս հասցնել գյուղատնտեսությանը, սննդամթերքի անվտանգության և գների բարձրացման վերաբերյալ մտահոգության հիմնական գործոններն են:
Շուկայի փորձագետները նշել են, որ երաշտի վնասն արդեն կարող է կազմել տասնյակ միլիարդավոր եվրո։ Բացի այդ, շոգի պատճառով գետերը սկսել են ծանծաղանալ, ինչը զգալիորեն դժվարացնում է նավարկությունը։ Արդյունքում մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ առաքման ժամկետները՝ երկարում:
Վերլուծաբանները համարել են, որ պարենային ապրանքների գների աճն աշխարհում սպասելի էր, քանի որ մինչ այդ տարվա ընթացքում սննդամթերքի ինքնարժեքը միայն նվազել էր։ Ընդհանուր առմամբ, գները միշտ կայուն են անկման առումով, բայց հեշտությամբ ենթարկվում են բոլոր տեսակի արտաքին գործոններին, որոնք անմիջապես առաջացնում են դրանց կտրուկ աճ: