Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը
BLOG«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝
Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում են տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային: Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան: «Այլ ճար չկա», - ասում է նա:
Փաշինյանը նաև ավելացնում է, որ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, ասում է նա, պետք է տան փոքր երեխային հանձնենք գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:
Հարցի բարոյական կողմը մի կողմ թողած՝ նկատենք, որ այդ քաղաքականությունը հանցավոր է և ապահովում է 100-տոկոսանոց ոչնչացում ամբողջ տան և ընտանիքի բոլոր անդամների համար: Ուստի՝ տան փոքրի համար պայքարը նույնն է ինչ ամբողջ տան համար պայքարելը: Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է: Ես համոզված եմ, որ հնարավոր է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



