Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ստեփանակերտը շարունակում է միայնակ պայքարել անկախության համար․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Ստեփանակերտը շարունակում է միայնակ պայքարել անկախության համար» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 20-ին Բրյուսելում Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը։ Նույն օրը Երևանում ՄԱԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցչությունների գրասենյակների մոտ տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անարդյունք է ճանաչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցի շուրջ կայացած բանակցությունները։ Նա ասել է, որ ինքը՝ Միշելը, իր վերջնական հայտարարության մեջ ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման հարցը լուծելու անհրաժեշտությունը։

Սակայն Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ավարտի առումով հանդիպումը կոնկրետ արդյունքների չի հանգեցրել։ Բրյուսել յան բանակցությունների ձեռքբերումներից են եղել Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականության հաստատումը, ասել է նա։ «Սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և մոտ ապագայում մենք պետք է հստակեցնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքերը»,ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավասության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա։ Ինչ վերաբերում է հումանիտար խնդիրներին, ապա Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այդ թեմայով տված խոստումները:

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը պետք է լինի հնարավորինս ինտենսիվ՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ «Մեր խնդիրն է՝ այս պահին դիվանագիտական մեթոդներով և միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հնարավորինս լայն ու օբյեկտիվ ներկայացմամբ ավելի մեծ միջազգային ուշադրություն գրավել Լեռնային Ղարաբաղում զարգացած հումանիտար ճգնաժամի վրա»,- նշել է նա և կարծիք է հայտնել, որ ներկայում ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը: Կանադան, կարծես լսելով Հայաստանի վարչապետին, ցանկություն է հայտնել մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Երևանում Օտտավայի նախաձեռնությունն ընդունել են մեծ ոգևորությամբ։

Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շրջափակման և հումանիտար ճգնաժամի հարցում չափազանց պարզ է. տարածաշրջանը Ադրբեջանի մաս է, հետևաբար, դրա հետ կապված բոլոր հարցերը հանրապետության ներքին գործն են։ Փաստորեն, ընդունելով շարունակվող շրջափակումը, Բաքուն առաջարկում է ապահովել սննդի և այլ ապրանքների, այդ թվում՝ դեղամիջոցների մատակարարումը մեկ այլ ճանապարհով՝ Աղդամով, որն իր վերահսկողության տակ է։ Բուն Ստեփանակերտում շարունակվում է անժամկետ համազգային ակցիան, որի պահանջն է դադարեցնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանի շրջափակումը։ Աղդամով մատակարարումների նախաձեռնությունը, որը դրական արձագանք է գտել ԵՄ ներկայացուցիչների կողմից, մերժվել է Ստեփանակերտի կողմից, և առաջարկվել է Շառլ Միշելին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ավելի ազնիվ լինել Արցախի հետ կապված հարցերում. «Եթե որևէ մեկը կարող է պայքարել անկախության համար, ապա ինչո՞ւ է դա անթույլատրելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Եթե որևէ մեկին անընդունելի է թվում երկրորդ հայկական պետության առաջացումը, ապա պետք է հիշել, որ կան մոտ մեկ տասնյակ արաբական պետություններ, կամ կան Թուրքիան և Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և այլն»։ Բաքվի՝ Աղդամով առաքումների կոնկրետ առաջարկին ղարաբաղցիներն արձագանքել են՝ բետոնե սալերով փակելով այդ ճանապարհը։ Ներկայում կարելի է ասել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում արտաքուստ վերադարձել է նրան, ինչ կար ավելի քան 30 տարի առաջ։ Բայց էական տարբերություններով։ Եթե այն ժամանակ Ադրբեջանի քաղաքական վերնախավը թույլ էր և մասնատված, ապա այժմ դա նկատվում է Հայաստանում, որի ղեկավարությունը փաստացի հրաժարվել է Լեռնային Ղարաբաղին քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Իսկ Ադրբեջանում, ընդդիմության թուլությամբ, Ալիևի իշխանության ամուր լինելը կասկած չի հարուցում։ Եվ դա՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին հաջող ռազմական արշավից հետո։ Նաև առկա է Թուրքիայի բացարձակ աջակցությունը։

Հայերը կարող են միայն երազել նման միանշանակ դաշնակցի մասին, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Բաքվի հետ առանց այն էլ վատթարացած հարաբերությունները։ Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանի հիմնական ուշադրությունը Ուկրաինայի վրա է: Տնտեսական գործոնը ևս չափազանց կար ևոր է։ Եթե 80 - ական ն ե րի վեր ջին 90-ականների սկզբին, երբ ղարաբաղյան հակամարտությունը իր գագաթնակետին էր, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը մոտավորապես նույն մակարդակի վրա էին, ապա այսօր Ադրբեջանը թվում է շատ ավելի հզոր պետություն։ Այս բոլոր գործոնները նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը անկախության համար պայքարը շարունակելու համար կարող է հույսը դնել միայն իր վրա։ Եվ ինքնահռչակ հանրապետության 125 000 բնակչությունը միասնական է իր նպատակին հասնելու համար: Ստեփանակերտի ակցիային միացել են նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ քաղաքական գործիչներ։ Նրանց նման որոշումը Երևանում անհասկացողություն է առաջացրել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest