Զարգացման եվրասիական բանկը Հայաստանի ՀՆԱ-ի 1.7-2.2 տոկոս աճ է կանխատեսում այս տարի
ECONOMICSՀայաստանի ՀՆԱ-ն 2016թ. կկազմի 1.7–2.2 տոկոս (ըստ կոնսենսուս-կանխատեսման` 2.2 տոկոս)` 2015թ.-ին սպասվող 2.5– 2.7 տոկոսի (ըստ վերանայված կոնսենսուս-կանխատեսման` 2.3 տոկոս) դիմաց:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Զարգացման եվրասիական բանկի «ԱՊՀ մակրոմոնիտոր» եռամսյակային մակրոտնտեսական հրապարակման մեջ:
Ըստ բանկի փորձագետների` Հայաստանի ՀՆԱ-ի աճի հեռանկարները անորոշ են արտաքին խոցելիության աստիճանի մեծացման պատճառով: Արտահանումը և արդյունահանող ու վերամշակող արդյունաբերության ցուցանիշների աճը կխոչընդոտեն Ռուսաստանի տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունը, Եվրոպայում աճի ցածր տեմպը, տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, մետաղների ցածր գները, որոնք կզուգակցվեն դրամի փոխարժեքի իրական ամրապնդումով: Արտահանման վրա դրական ազդեցություն կարող է ունենալ ԵԱՏՄ երկրներ և այլ ուղղություններով արտահանման երթուղ իների ընդլայնումը:
Ըստ նույն հրապարակման` Բելառուսում 2016թ. ՀՆԱ-ի աճը մոտ կլինի զրոյականին, Ադրբեջանում կկազմի 2.5 տոկոս, Ղազախստանում` 1.8 տոկոս, Ղրղզստանում` 3.4 տոկոս, իսկ Ռուսաստանում կնվազի 0.6 տոկոսով: