Դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը
BLOGԱյսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Մեղադրանքը վերաբերում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։
Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են», - գրել է փաստաբանը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



