Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


«Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ». Արտակ Զաքարյան

BLOG

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ,

Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում:

Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբրև թե մտածել սկսեց խաղաղության մասին: Դա ամենամեծ կեղծիքն է: Մինչև 2018թ-ը, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել՝ այլ հակառակը:

Երկրորդ. Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:

Երրորդ. Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ «եղբայրության» տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն: 1918թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հանց այդ նպատակով էլ ստեղծվել է:

Չորրորդ. Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ոչ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել:

Հինգերորդ. Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9500 քկմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է: Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 քկմ սուվերեն տարածք:

Եվ վերջապես ասուլիսի ցինիզմ N 1-ը. կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում»: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:

Ցինիզմ N 2-ը: Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ:

Ցինիզմ N 3-ը: Ինքն իրեն համարում է 29.800 քկմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը:

Ցինիզմ N 4-ը: Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:

Ցինիզմ N 5-ը: Լրագորղը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի ի՞նչ ենք անելու, «գերագույն հրամանատար կոչվող անձը» ասում է, որ ինքը չի ցանկանում քաննարկել այդ հարցը: Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ «խոհափիլիսոփայական» անմիտ բառեր արտասանելով:

Ցինիզմը շարունակվում է…

Եզրակացություն. դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով»:

New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard