Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դժվար պայմաններ էին, երբ ես անհարմար հագուստով էի, բարձրակրունկներով և կեղծամով». Աստղիկ Սաֆարյանը՝ նոր տեսահոլովակի մասին (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը լսարանի դատին է հանձնել իր նոր՝ «Ուր է սերը» երգը և տեսահոլովակը: Երգչուհին Tert.am Life-ին է վստահել առաջին մանրամասները և դրամադրել BACKSTAGE լուսանկարներ:

«Ամեն բան իրականացրել ենք 4 օրում՝ պլանավորելով կերպարներս ու նշանակելով նկարահանման օր: Տեսահոլովակի նկարահանումները վստահեցի «TIR-Puctures»-ին: Բուն նկարահանումները տևել են 2 օր, որոնք հեշտ չէին, քանի որ բարդ կերպարանքով էի և ընտրել էինք բարդ լոկացիա: Առաջին կերպարը նկարահանելու համար գտել էինք լքված, բայց գունավոր ավտոբուս, որը Վայոց Ձորում էր և թիմի հետ ուղևորվեցինք այնտեղ և մի լավ տանջվեցինք: Դժվար պայմաններ էին, ես անհարմար հագուստով էի, բարձրակրունկներով, կեղծամով և այլն: Սկզբից շատ շոգ էր, հետո՝ երեկոյան՝ շատ ցուրտ: Բացի այդ, ստիպված էի առանց սանդուղքի բարձրանալ ավտոբուսի գլխին որտեղ նման բարձրակրունկներով շատ վտանգավոր էր անգամ շարժվելը, ուր մնաց երգել-պարելը: Մի խոսքով, անկախ դժվարություններից, առաջին օրը հաջող ավարտվեց»,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:

 

Տեսահոլովակի հետագա նկարահանումներն իրականացվել են Երևանում, բայց դրանք ևս լի են եղել արկածներով:

«Տեսարաններից մեկում պետք է լիներ բացօթյա համերգ, որին պետք է ներկա լինեին բազմաթիվ երիտասարդներ, բայց այդ օրը հորդառատ անձրև սկսեց: Նույն համերգային տեսարանը ստիպված եղանք մի քանի ժամում «ստեղծելու» TIR-Pictures-ի փակ ստուդիայի պայմաններում, և երիտասարդների մի մասին կարողացանք ներառել: Արդյունքում բացօթյա համերգի փոխարեն ստացանք ակումբային համերգի տեսարան: Մինչև գիշերը ժամը 2:00-3:00 նկարահանել ենք, իսկ ամենավերջին 7-րդ կերպարիս համար պետք է նկարահանեինք իմ սիլուետային բարդ մենապարը, բայց գիշեր էր և 6-րդ կերպարը փոխելիս ֆիզիկապես սպառված էի, բայց, այնուամենայնիվ կարողացա հավաքել ուժերս և նկարահանել ու լսարանի դատին հանձնել նման աշխատանք»,- մանրամասնեց երգչուհին՝ ընդգծելով, որ տեսահոլովակի հենց վերջին տեսարաններն էին ամենաբարդը:

Երգն ու տեսահոլովակը ռիթմիկ են և պարային:

«Երգը ռիթմիկ է, իսկ խոսքերը՝ ոգևորիչ, արթնացնող ու հորդորող՝ չափսոսալ սիրել և ամեն օրդ չվերածել կռվի, իսկ հետո ստիպված լինել սիրել հեռվից:Աշխարհը կլոր է ու գործում է բումերանգի օրենքը, այնպես որ պետք է սիրես, որ սիրվես։ Երաժշտության և խոսքերի հեղինակն ինքս եմ, գործիքավորումն ու միքսերն արել է Edelways-ը: Կերպարների գաղափարն իմն էր, բայց դրանք կյանք ստացան դիզայներների՝ Արմենի և Նարինեի շնորհիվ, երբ նրանց հանդիպեցի ու ներկայացրեցի գաղափարներս, դիզայներները շատ ուրախացան՝ նշելով, որ վաղուց էին նման բան ցանկանում: Ընդամենը 3 օրում, օր ու գիշեր շատ նվիրված ու սրտանց աշխատեցին, որ ստեղծեն այդ բարդ թրենդային ու նորաոճ ատրիբուտները, աքսեսուարներն ու զարդերը։ Շնորհակալ եմ իրենց այդ ջերմ ու ստեղծագործ մոտեցման համար, իսկ կերպարներիս համապատասխան դիմահարդարումներն արել է իմ մշտական դիմահարդար Լիդիա Ավետիսյանը, որը միշտ կողքիս է, և այս անգամ ևս ամեն կերպարի առումով փորձել է համապատասխան թրենդային դիմահարդարումներ անել»,- եզրափակեց Աստղիկ Սաֆարյանը:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts