«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը
BLOG«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը`
Պետությունը տնամերձ բոստանդ չէ, Արցախն էլ խորթ զավակ չէ, Նիկո՛լ
Երբ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսը, դա ցույց էր տալիս իր իրական վերաբերմունքը պետության ու ժողովրդի նկատմամբ։
Այդ կարգախոսը «թարգմանաբար» նշանակում էր «Հայաստանն իմ տնամերձ բոստանն է, պետական բյուջեն իմ գրպանի փողն է, ժողովուրդն իմ օգտագործման մատերիալն է»։
Երեկ նա արցախցիների վրա մատ էր թափ տալիս, թե բա՝ ձեններդ կտրեք, թե չէ փողերը կկտրեմ։
Նախ ո՞վ ես դու, որ փող կտրես։ Դա քո փողը չէ, դա ՀՀ քաղաքացիների հարկերից վճարած հանրային միջոցներն են և այդ փող տալն այն նվազագույնն է, որ պետք է արվի պատանդի կարգավիճակում հայտնված արցախցիների համար։
Եվ ամենակարևորը՝ Արցախի իշխանություններ և Արցախի ժողովուրդ, չվախենա՛ք սրա փողային շանտաժից, ղալաթ կանի, թե փողը կկտրի։ Մի՛ ընկրքեք դրա շանտաժների առաջ ու քաջալերեք Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելլի Գրիգորյանին, որ մյուսները նրա պես հռետորաբանություն կիրառեն, այլ ոչ թե նիկոլական ճնշումների ներքո Արցախի ԱԺ նախագահ հեռացրեք պաշտոնից։
Ով Արցախին դիտարկում է որպես խորթ զավակ, ինքն է խորթը և մերժվածը։ Բոլորիս գործն այդ մերժվածին պետությունից խորթացնելն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



