Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Ձևը կա, բովանդակությունը չկա․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 5 տարի է, ինչ քպական իշխանությունը հանրությանը փորձում է համոզել, թե իրենք օրուգիշեր տքնաջան աշխատել են ու ժողովրդի համար ոչինչ չեն «խնայել»։ Ու, ըստ այդմ, ցանկացած իրողություն, որը նույնիսկ կապ չունի իրենց գործունեության հետ, որպես հատուկ լավություն է «ծախվում» ժողովրդի վրա։ Իսկ այն, ինչ կառավարության պարտականությունն է, իշխող ուժի ներկայացուցիչները ներկայացնում են, թե աննախադեպ աշխատանք է տարվում, որն իրենց ջանքերի խտացման արդյունքն է։ Այս համատեքստում արդեն օրինաչափություն է դարձել ոչ թե լավի ու ավելի լավի, այլ վատի ու ավելի վատի համեմատությունը։

Երբ քննադատություններ են հնչում իշխանությունների ապիկարության կամ անկարողունակության հետ կապված, ապա Փաշինյանն ու իր թիմակիցները իսկույն նշում են, թե առկա վատ իրավիճակից պետք է գոհ լինենք, քանի որ դրանից վատ իրավիճակ էլ կարող է լիներ։ Ու պատահական չէ, որ վերջին շրջանում Փաշինյանը շատ զուգահեռներ է տանում Առաջին հանրապետության հետ։ Ասել կուզի, թե ճիշտ է՝ իրավիճակը շատ ծանր է, բայց հանրությունը դեռ պետք է գոհ լինի, որ Երրորդ հանրապետությունը Առաջին հանրապետության պես չի կործանվել։ Այսինքն, եթե դեռ պետություն ունենք, ապա պետք է շնորհակալ լինենք իշխանություններին, չէ՞ որ կարող էինք նաև պետականությունից զրկվել։ Եվ եթե Հայաստանի բնակչությունը ողջ է մնացել, պետք է գոհ լինի իշխանություններից, որ խաղաղության օրակարգի միջոցով կանխվում է նոր պատերազմը, չէ՞ որ թշնամին կարող էր յուրաքանչյուր մարդու սպանել կամ գերի վերցնել։

Ու հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ այն կարևոր նախագծերը, որոնք իրականություն են դառնում հարկատուների վճարած միջոցների հաշվին, հիմնականում այնպես են ներկայացվում, որ եթե Փաշինյանի իշխանությունը չլիներ, ապա դրանք երբևէ իրականություն չէին դառնա։ Օրինակ՝ արդեն մատի փաթաթան է դարձել այն փաստը, թե վերջին մի քանի տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից մեծ գումարների օգնություն է ցուցաբերվել Արցախին, այնինչ ոչ թե իրենց անձնական գումարների միջոցով են նման ծրագիրն իրականություն դարձրել, այլ հարկատուների վճարած միջոցների հաշվին։ Հարկ է նաև նկատել, որ իրականացվող նախաձեռնություններից շատերն էլ պետական պարտքի հաշվին են արվում։ Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ պետական պարտքն աճել է 15 %-ով։ Իսկ այս տարվա մայիսի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26,5 մլն դոլար։

Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 389 մլն դոլարով կամ 3,7%-ով։ Ու իշխանությունները չեն բավարարվում պարտքի աճող տեմպերով։ Նրանք գնում են նոր վարկային համաձայնագրեր կնքելու և նոր վարկեր վերցնելու ճանապարհով, որպեսզի դրանցով որոշակի նախագծեր իրականացվեն ու այնպես ներկայացնեն, թե տեսեք՝ ինչ գործունյա իշխանություններ ունենք։ Այնինչ, այսօրվա իշխող ուժին այնքան էլ չի հուզում, որ ահագնացող պարտքի ծավալը հաջորդ կառավարությունների ու հետագա սերունդների համար է մեծ բեռ դառնալու, որի տակից պետք է կարողանալ դուրս գալ։ Պարտքով ներգրավված գումարների ծախսումն էլ ամենաարդյունավետ կերպով չի կատարվում։ Իշխանականներն անընդհատ խոսում են ահռելի ծրագրերի կյանքի կոչման մասին, բայց, որպես կանոն, կապիտալ ծախսերը թերակատարվում են։ Անհասկանալի կերպով բյուջեի միջոցները քնեցվում են այն պարագայում, երբ հնարավոր էր այդ գումարները ծախսել այնպես, որ հավել յալ արժեք ստեղծվի։

Նորարար ու հետաքրքիր ծրագրերով հանդես գալու փոխարեն իշխանությունների մտքում միայն ասֆալտապատումն է, որովհետև իրականացման տեսանկյունից հատուկ ջանքեր չեն պահանջվում, իսկ մարդկանց աչքի համար ճանապարհներն ամենատեսանելին են։ Բայց ասֆալտապատումն էլ այնքան անորակ է իրականացվում, որ ամեն տարի ստիպված են լինում նորից ասֆալտապատել։ Ու, ընդհանրապես, շատ ճանապարհներ էլ շատ վատ վիճակում են, փոսերով լի, սակայն ուշադրության չեն արժանանում։ Բացի դրանից, իշխանությունները մսխում են այն, ինչ ժառանգել են նախկիններից, բայց ցույց են տալիս, թե նախկինում ամեն ինչ վատ էր։ Չենք ասում, թե նախկինում ամեն ինչ հրաշալի էր, սակայն գոնե անվտանգությունն ապահովված էր։

Իսկ անվտանգային առումով գործող իշխանությունները ոչ մի հարց չեն լուծում, սակայն համարձակվում են փիառվել դեռ այդ առումով գործ չկատարած։ Մյուս ոլորտներում ևս նույն պատկերն է։ Դեռ մետրոյի նոր կայարանի կառուցումը չսկսած՝ արդեն խոսում են դրա բացման մասին ու փորձում Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի համար դիվիդենտներ հավաքել։ Մի խոսքով՝ այս իշխանությունները երկիրը կործանելու ճանապարհին ավելի շատ հակված են մամուլում սենսացիոն վերնագրերի միջոցով գովազդվելուն, քան իրական աշխատանքին։ Իսկ ավելի հստակ՝ ձևը կա, բովանդակությունը չկա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice