Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Վերջին հնարավորությունը. հայերը ոտքի են ելել ընդդեմ Ղարաբաղի հանձնման․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net-ը «Վերջին հնարավորությունը. հայերը ոտքի են ելել ընդդեմ Ղարաբաղի հանձնման» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 14-ից Արցախում մեկնարկել է Հայաստանն ու Ստեփանակերտը կապող ճանապարհի ապաշրջափակման դեմ անժամկետ արշավը։ Լեռնային Ղարաբաղի կործանման դեմ բողոքի ցույցերը տպավորիչ են, քանի որ բազմահազար մարդիկ սկզբում հավաքվել են ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում, ապա գնացել Լաչինի միջանցք և ռուս խաղաղապահների շտաբ, որտեղ այնուհետև վրաններ են տեղադրվել։ Նույն ակցիան տեղի է ունեցել նաև Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչության մոտ։ Այդ ամենը առաջին հերթին պատասխան է ԼՂՀ-ն լուծարելու և Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Մարդիկ չեն ցանկանում դառնալ պաշտոնական Երևանի այս դավաճանական քաղաքականության զոհը և զանգվածային ալիքով փորձում են ցույց տալ իրենց անհամաձայնությունը։ Բացի այդ, այնտեղ իսկական հումանիտար աղետ է՝ կապված ադրբեջանցի զինվորականների և «բնապահպանների» կողմից շրջափակման հետ։

«Մեր ներքին ռեսուրսները շուտով կսպառվեն, և կսկսվի իսկական ողբերգություն, մենք կսկսենք հավաքել սովից մահացածների դիերը… Այլևս չենք կարող այսպես շարունակել… Հայաստանի և միջազգային հանրության գործողությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդին մղում է հենց այդ սցենարին»,- ասել է ԼՂՀ պետական նախարարը։ Նրա խոսքով, արցախցիների հետ մեկտեղ ծանր վիճակում են հայտնվել նաև ռուս զինվորականները, որոնք պարենով կիսվում են տեղի բնակչության հետ, իսկ այժմ նրանց մատակարարումներն էլ իրականացվում են միայն ուղղաթիռներով։ Փաստացի Բաքվի կողմից շրջափակումն ուղղված է նաև ռուս զինծառայողների դեմ և ունի անտանելի պայմաններ ստեղծելու նպատակ։ Բուն Հայաստանի ներսում ևս տեղի են ունենում Արցախի բնակիչների հետ համերաշխության ակցիաներ։ Օրինակ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ընդդիմադիր ՀՀԿ-ն, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ երթ են կազմակերպել դեպի ԵԽ ներկայացուցչության շենք՝ պահանջելով արձագանքել Լաչինի միջանցքի փակման հետ կապված իրավիճակին։

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող նախաձեռնությամբ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաք է տեղի ունենում։ Ցավոք սրտի, ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պասիվ դիրք է գրավել, հրաժարվում է մեծ հանրահավաքներ ու ցույցեր անելուց, և այժմ դիմադրության շարժման ամբողջ ակտիվությունը գալիս է ներքևից՝ սովորական քաղաքացիներից և հասարակական գործիչներից։ Եվ նման իրավիճակում ամենանշանակալին հոգևորականության ձայնն է, որը բացահայտորեն ընդդիմանում է ազգային դավաճանության քաղաքականությանը։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը քննադատել է Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության գործունեությունը, բայց միևնույն ժամանակ կշտամբել է նաև ներկա ընդդիմությանը, որը չի կարողանում առաջնորդել զանգվածներին։ Ուստի, զարմանալի չէ, որ հոգևորականներն ակտիվորեն մասնակցում էին բուն Արցախի տարածքում տեղի ունեցող հանրահավաքներին՝ փաստացի օրհնելով բողոքի զանգվածային ցույցերը։

Իսկ դա հուշում է այն մասին, որ դեռևս կան ներքին ուժեր, որոնք ունակ են ապագայում իսկական աղետի նախօրեին բուն Հայաստանում կտրուկ փոխել հասարակական տրամադրությունները։ ՌԴ ԱԳՆ-ն հուլիսի 15-ին իսկապես նշանակալից հայտարարություն է արել, երբ բացահայտ հնչեցրել է Արցախի հանձնման մեղավորի՝ Նիկոլ Փաշինյանի անունը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում փոխել է խաղաղապահների կարգավիճակը, և, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղը Բաքվին փոխանցելուն Փաշինյանի համաձայնության ուղղակի արդյունքն է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Եվ ամենակարևորն այն է, որ Մոսկվան այդ տեքստով դիմել է ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ ուղղակիորեն հայ ժողովրդին՝ ցույց տալով գործընթացների իրական իմաստը։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն կրկին Բաքվից պահանջել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ մատնանշելով տեղի բնակչության տառապանքը և հումանիտար ճգնաժամի զարգացումը։

Բայց Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեկ քայլ մոտեցրել է Արցախի վերջնական հանձնումը, որը, ինչպես ավելի վաղ զգուշացրել էինք, կհանգեցնի ինքնիշխանության և բուն Հայաստանի կորստի։ Այսպիսով, Շառլ Միշելը ԵՄ-ի անունից Երևանից պահանջել է «ուղիղ երկխոսություն» հաստատել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև, ինչը նշանակում է բանակցել ԼՂՀ ռազմական կազմավորումների զինաթափման և գերության պայմանների շուրջ՝ հաղթողի ողորմածությամբ։ Միաժամանակ Միշելը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով երկաթուղու անհապաղ կառուցման անհրաժեշտության մասին, ինչին ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Եվ այստեղ ամեն ինչ պարզ է. ղազախական նավթը և հազվագյուտ հողային մետաղները Կասպից ծովով կտեղափոխվեն Բաքու, ապա Արևմուտք։

Բայց Վաշինգտոնի կողմից հանձնվելու և վերջնական գրավման համար էլ ավելի կոշտ պայմաններ են դրվել Երևանի առաջ: Զանգվածային տեղահանում և Ղարաբաղի փաստացի էթնիկ զտում։ Հայաստանի հարավային Սյունիքի մարզում, որտեղով անցնելու է «Զանգեզուրի միջանցքը», երկաթուղին պաշտպանելու համար ադրբեջանցիների ռազմաքաղաքական հենակետի ստեղծում, «անկլավների» անվան տակ Բաքվին ՀՀ տարածքների հանձնում։ Բայց Հայաստանի իշխանության ամենակարևոր պարտավորությունը Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից, այսինքն՝ Գյումրիի ռազմաբազայի փակումը, իսկ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերահսկվի առանց Մոսկվայի մասնակցության։ Ավելին, ՆԱՏՕ-ի կառույցներ կտեղակայվեն ՀՀ-ում։ Եվ համազգային այս աղետի նախօրեին միայն հայ ժողովուրդը կարող է փոխել իրավիճակը, եթե չհամաձայնի դառնալ թուրքական պրոտեկտորատ ու Արևմուտքի խամաճիկ։ Եթե ժողովուրդը հաշտվի դրա հետ, ապա հետագայում հայկական պետականությունն ինքնին կվերանա, երկիրը կդառնա «թուրքական աշխարհի» մաս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community