Մեր ուժը մեր միասնության մեջ է. Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեկընդմիշտ հիշե՛ք Արցախը հայկական է, մեր միասնական հայրենիքի մի մասը, այնպես, ինչպես Հայաստանը։ Սրանով պետք է առաջնորդվել այսօր և ընդմիշտ։
Արցախն ապրել, ապրում և ապրելու է հայկական, քանի որ անկոտրում է արցախցու՝ իր հողում ազատ ապրելու կամքն ու իրավունքը։ Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգային խնդիրներն ունեն կոնկրետ պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունը։
Եվ այսօր անպատասխանատվության ցավոտ դրսևորում են պառակտման փորձերը պետության առաջին դեմքերի կողմից։ «Հայաստանցի» ու «արցախցի» չկա. մեր ժողովրդին իրար դեմ հանողը միայն թշնամի կարող է լինել։
Բավական է սեփական ձախողումների ու անկարողության մեջ մեղադրել ժողովրդին։ Ի վերջո, սերտենք պատմության գլխավոր դասը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Այլ ճանապարհ չկա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



