Հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին, և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:
Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցությունն են բերել Հայաքվեին: Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո Հայաքվեի աջակիցների ամենամեծ բանակն ունի: Այս նպատակով, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, Վարպետաց 176 հասցեով։
Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀայաՔվե նախագծի աջակիցների հետ։ Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում Գյումրիում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



