Լավրովը և Քերին պատրաստվում են գտնել հանդիպում անցկացնելու հնարավորություն. ԱՄՆ պետդեպ
INTERNATIONAL NEWSՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր են գտնել հնարավորություն առաջիկայում նոր հանդիպում անցկացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի լրատվական ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
Նա տեղեկացրել է, որ Լավրովը և Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Սիրիայում քաղաքական գործընթացը, ԻՊ-ի դեմ պայքարը, միջինարևելյան տարածաշրջանային հարցեր, Ուկրաինան, Հյուսիսային Կորայում տեղի ունեցած միջուկային փորձարկումը, ինչպես նաև ամերիկա-ռուսական հարաբերությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



