Անկարան և Բաքուն կգործակցեն նոր կործանիչի ստեղծման գործում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել Kaan հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծման նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TRT հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով` համապատասխան պայմանավորվածությունը կձևակերպվի երկկողմ համաձայնագրի տեսքով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակում։
«Ենի շաֆակ» թերթն այդ առնչությամբ նշում է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես ռուսական «ՄիԳ-29» կործանիչներով զինված Ադրբեջանի ՌՕՈւ–ի արդիականացմանն ուղղված կարևոր քայլ։
Defence Turk պորտալի տվյալներով` Թուրքական կործանիչի ստեղծման նախագծին կարող է մասնակցել նաև Ուկրաինան։
Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ մարտավարական–տեխնիկական բնութագրերով Kaan–ը կգերազանցի ամերիկյան F-35–երը և հեռանկարում կփախարինի հանրապետության ՌՕՈւ–ի զինանոցում գտնվող F-16 կործանիչներին։