Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

SOCIETY

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը:

Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները`

սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ:

Փաստարկեմ յուրաքանչյուր բնորոշումս ասուլիսին հնչած մի քանի դրվագներով:

Տեղական «շուստրին»

  1. Նիկոլն ասում է, որ մենք առավել քան վերջերս միասնական ենք, քանի որ, ըստ իրեն, ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Փաշինյանը հենց այդպիսին է, ապա հօգուտ միասնականության իր արգումենտը չի դիմանում որևէ քննադատության, քանզի իրական ժողովրդավարական երկրներում էլ մարդիկ կարող են ընտրել ղեկավար, բայց միասնական չլինել, այլ լինել պառակտված, բևեռացված, տրոհված: Արդյո՞ք ընտրված չէ Մակրոնը, և արդյո՞ք Ֆրանսիան միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Նաթանյահուն, և արդյո՞ք Իսրայելը միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Բայդենը, և ԱՄՆ հասարակությունը միասնակա՞ն է:
  2. «Ես մշտապես եղել եմ 29.800 քկմ-ի վարչապետը»,- աչքերը կլորացնելով արտաբերում է Նիկոլը՝ անգամ ջանք չներդնելով 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» ալկոհոլային էքստազի մեջ իր արտանետած բլթոցն ինչ-որ բանով ծածկելու համար:
  3. Ասում է, թե ինքը կապ չունի Հայաստանում առկա քաղբանտարկյալների հետ՝ այդ սրիկայության ողջ պատասխանատվությունը բարդելով փաստացի գլխավոր դատախազի, ՔԿ ղեկավարի և իրավապահ համակարգի իր մյուս խամաճիկների վրա: Իսկ կարո՞ղ է՝ այլմոլորակայինները կապ ունեն իմ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու հետ:
  4. Դատական համակարգի հորինված բարեփոխումները գովերգելու համար նա կրկին հղում է անում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին վերաբերող ինչ-որ զեկույցի վրա, «բարեհաջող» մոռանալով նշել, որ այդ զեկույցը պատրաստվել է այդ երկրների միշարք ՀԿ-ների կողմից (դժվար չէ կռահել, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը), և անգամ այդ զեկույցով ԱլԳ 6 երկրների շարքում ընդհանուր առմամբ Հայաստանն իր «ժողովրդավարական» բարեփոխումներով զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը (!)` անցնելով առաջ միայն Ադրբեջանից և Բելառուսից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Իհարկե, նրա շուստրիությունների շարքը կարելի էր շարունակել, բայց անցնեմ «լոխորյաններին», որոնց հիմքում դիտավորություններով կայացված մի շարք որոշումներ և քայլեր են, որ փաթեթավորվում են «խեղճ Նիկոլն ինչ անի» ձեթաթաթախ ու ճենճոտ ՀԺ-ի հերթական համարի մեջ:

Գլոբալ «լոխը»

  1. «Ռազմագերիները՝ քարտեզների դիմաց» հիմար գործարքն արդարացնելու համար Նիկոլն «անկեղծանում» է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել փոխանցել Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ Ալիևն արտաթորած ունի այդ վստահության մթնոլորտի մեջ, և մեր տղաները շարունակում են այդ զույգի պատանդը մնալ ադրբեջանական բանտերում։
  2. Աղդամով Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին եվրոբյուրոկրատներին ժամանակին չարձագանքած Փաշինյանը դեբիլիկի հայացքով պնդում է, որ դա չի արել, քանի որ դրա քննարկման մանդատը չուներ։ Իսկ Բրյուսել եռակողմերին ո՞վ էր գնացել՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին։
  3. Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար։ Լրիվ «Не виноватая я, он сам пришел» վիճակն է։
  4. Վա՜յ, ասում է Նիկոլը, գիտե՞ք, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ են աշխատելու, ու դա շատ լավ է։ «Յա՜, իրո՞ք»,- նման հիմարություն լսելով կարձագանքեր դասականը։ Միջազգային դատարանի վճռից ավելի ուժեղ մեխանիզմներ են լինելո՞ւ, հա՞, որի վրա Ադրբեջանը հյութազատած ունի, աշխարհն էլ ոչ մի բնական ելուստ չի շարժում այդ որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար։
  5. Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնաքար, բանակցային նշաձողն այնքան է իջեցրել, որ գցել է ոտքին, Ալիևին էլ այնքան բանավոր խոստումներ է տվել, որ հիմա Իլհամը ստիպում է նրան բարաթի վրա գրել և տակը ստորագրել։

Այս թվարկումն էլ կիսատ թողնեմ և անցնեմ նրա սրիկայությունների հիշատակմանը, որոնք վկայում են իր՝ պրծած մարդ լինելու մասին։

Պրծած մարդը

  1. Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։
  2. Սրիկայություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը բացատրել «սահմանը դելիմիտացված չէ» ալիևյան թեզով։
  3. Սրիկայություն է մեյդան բերել «տարածաշրջանայնացման» կոնցեպտը որպես արտաքին քաղաքական նոր հայեցակարգ՝ շատ լավ իմանալով, որ մի կողմից՝ գլոբալ հակամարտության պարագայում նման մոտեցումներն աշխատում են միայն այն դեպքում, երբ ռեգիոնի բոլոր երկրները միևնույն գեոպոլիտիկ ազդեցության գոտում են (օրինակ, Բենիլյուքս, Բալթիկ երկրներ, Պարսից ծոցի արաբական միապետություններ), իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալիզացիան աշխատում է, քիչ թե շատ, հենց կշռով և ներուժով հավասար խաղացողների պարագայում։ Այնինչ մեր տարածաշրջանում ակնհայտ է լինելու Թուրքիայի և Իրանի գերակշռությունը, իսկ հաշվի առնելով Անկարայի հանդեպ Նիկոլի խոնավ հակումները, ակնհայտ է, որ ռեգիոնալիզացիայի անվան տակ Փաշինյանը ցանկանում է Հարավային Կովկասում վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին և այն փոխարինել Թուրքիայով։
  4. Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քանի Արցախի կյանքի իրավունքը։
  5. Սրիկայություն է քանդել Արցախը, հետո երեսով տալ, թե 150 մլրդ աննախադեպ փող ենք տվել, թող յոլա գնան։ Օսվենցիմում կամ Բուխենվալդում բազմաթիվ հրեաներ էլ ոսկե ատամներ ունեին, բայց ատամներով ծամելու բան չունեին…
  6. Սրիկայություն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո լպտալ, թե Ստեփանակերտը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում։ Դրա փոխարեն՝ գոնե կարող էր ասել, որ Հայաստանը կճանաչի և կընդունի Արցախի որոշումը։
  7. Սրիկայություն է ամբողջ կյանքը գործ տալով զբաղվել, երկրում խրախուսել դոնոսչիկությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Եվրոպառլամենտի ամբիոններից վայրահաչել «նախկին թալանչիների» հասցեին իր գրպանային ԱԳ նախարարի շուրթերով BBC-ի եթերում վնգստալ Բաղրամյան տարվող «փողով ճամպրուկների» մասին, իսկ հետո դրա մեջ մեղադրել Արցախի և Հայաստանի պաշտպանության համար առ այսօր իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործող Սերժ Սարգսյանին։

Ասում են՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Գլոբալ քաղաքականության մեջ էլ ասում են՝ ասա՝ ո՞վ է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու՝ որպես ժողովուրդ։ Մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, որ մենք՝ որպես ազգ, այլևս պրծած «լոխեր և շուստրիներ» ենք։

Հենց այդ մասին է իմ POSTNIKOL հոդվածաշարը, որի հերթական մասը կներկայացնեմ ձեր ուշադրությանը շաբաթվա սկզբին»։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution