Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի վերականգնման հարցով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի վերականգնման հարցով։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է TRT հեռուստաալիքը՝ հղում կատարելով հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի վերականգնման հարցով, որը կանգննեցվել էր ՌԴ-ի կողմից, իրականացվում են [Թուրքիայի] ԱԳՆ-ի հետ համակարգմամբ»,-հեռուստաալիքը մեջբերել է աղբյուրի խոսքերը։
Թուրքիայի ՊՆ-ում նշել են, որ կողմ են սեւծովյան նախաձեռնության շարունակմանը, որը «կարեւոր ավանդ է ներդնում գլոբալ պարենային անվտանգության գործում եւ գործնականում ցույց է տալիս, որ բոլոր ճգնաժամերը կարող են կարգավորվել բարի կամքի եւ երկխոսության հիման վրա»։
Անկարայում, ինչպես նշվել է, նորից հայտարարում են, որ պատրաստ են ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հրադադարի հաստատման եւ Ուկրաինայում արդար կարգավորման, ինչպես նաեւ պատերազմով պայմանավորված հումանիտար ճգնաժամի հետեւանքների մեղմման համար։ Թուրքիայի ՊՆ-ում նաեւ տեղեկացրել են, որ կողմ են առկա հավասարակշռության պահպանմանը Սեւ ծովի ջրավազանում, եւ թույլ չտալուն, որ այն վերածվի «մրցասպարեզի»։