Yerevan, 06.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանն ինքն իրեն դուրս է դրել բանակցություններից ու ոչ միայն Արցախի հարցով, այլև՝ Հայաստանի․ ադրբեջանագետ

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսկ ի՞նչ ծրագրի համար են մանդատ ստացել Փաշինյանն ու ՔՊ–ն՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է  ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ու շարունակում.

«Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջությամբ փոխել են այն ծրագիրը, որով եկել են իշխանության և մանդատ ստացել Հայաստանի քաղաքացիներից: Ներկայումս Փաշինյանի և նրա թիմակիցների հնչեցրած թեզերը ամբողջությամբ հակասում են այն կուսակցական և նաև կառավարության ծրագրին, որով եկել են իշխանության և ներկայացրել են հանրությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում արցախյան հակամարտության կարգավորման մասին ասվում էր հետևյալը․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի՝ գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Ընտրություններից հետո ձևավորված Կառավարության ծրագրում արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր տարբերվում էին. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորովին նոր ծրագիր է հորինել, որով ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ուղիների վրա գտնվող կարևոր ստրատեգիական տարածքներ պատրաստ է զիջելու Ադրբեջանին, ու ասում է, թե իբրև մանդատ ունի դրա իրագործման համար:

Մյուս հանգամանքն էլ այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն աշխատում այդ ուղղությամբ, եթե ոչինչ չես առաջարկում, նշանակում է՝ դու այդ բանակցությունների լիարժեք կողմ չես: Հայաստանն ինքն իրեն դուրս է դրել բանակցություններից, ընդ որում՝ իրեն թվում է, թե միայն Արցախի հարցով է դուրս դրել, բայց իրականում Հայաստանի վերաբերյալ բանակցություններից էլ է դուրս: Ադրբեջանական մամուլում այդ նյութերը շատ-շատ են, որ մենք կպայմանավորվենք Բրյուսելի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի հետ»:

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts