ՌԴ Նովոսիբիրսկում ձերբակալել են գնչուհի ներկայացած տղամարդուն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Նովոսիբիրսկում 2 ամսով ձերբակալել են 4,7 միլիոն ռուբլու խարդախության մեջ մեղադրվող, գնչուհի ներկայացած տղամարդուն։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Նովոսիբիրսկի մարզի դատախազությունը։
Քննիչները պարզել են, որ 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսը 32-ամյա տղամարդը զբաղվել է էքստրասենսային ծառայությունների մատուցմամբ և այդ կերպ աշխատել է ավելի քան 4,7 միլիոն ռուբլի։ Այս գումարը նա գողացել էր Նովոսիբիրսկի մի բնակչից։
2017-ին ՌԴ քաղաքացին արդեն հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ գնչուհի Ռիտայի անվան տակ «նավսը» հանելու և գողություն կատարելու համար։
Դատարանը մեղադրյալին կալանքի տակ կպահի մինչև սեպտեմբերի 27-ը։ Նախաքննությունը շարունակվում է, այն գտնվում է դատախազության հսկողության տակ։