Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչի Նիգերում հեղաշրջմամբ ձևավորված իշխանություններին․ Բորել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական միությունը հայտարարել է, որ չի ճանաչի Նիգերում «հեղաշրջման հեղինակներին», որոնք այս շաբաթ «զավթել են իշխանությունը»։ Այս մասին գրել է Barron's թերթը` հղում անելով AFP-ին։
«Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչի Նիգերում հեղաշրջմամբ ձևավորված իշխանություններին»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
ԵՄ հայտարարել է, որ դադարեցնում է երկրի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը։
2011 թվականից Նիգերի նախագահական գվարդիան ղեկավարող գեներալ Աբդուրահամանե Չիանին ուրբաթ օրը ազգային հեռուստատեսությամբ իրեն հռչակել է Նիգերի ղեկավար: Նրա գլխավորությամբ՝ գվարդիան իշխանությունից հեռացրել է նախագահ Մոհամադ Բազումին։
Չորեքշաբթի օրը գվարդիան ձերբակալել էր նախագահ Մուհամեդ Բազումին ու կալանքի տակ վերցրել նրան մայրաքաղաք Նիամիում գտնվող իր պաշտոնական նստավայրում:
Աֆրիկյան միությունը Նիգերի զինվորականներին 15 օր ժամանակ է տվել սահմանադրական կարգը վերականգնելու համար։