Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 313 կգ արդյունքով (138+175)։
Աբրահամյանը, հանդես գալով Մ20 տարեկանների պայքարում, նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում' գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը։
Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) ոսկե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների պայքարում, Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել Մ20 տարեկանների մրցումներում, իսկ Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ։