Հայտնի է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը
SPORTՑյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, թե ովքեր են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարվա լավագույն ֆուտբոլիստները ներկայացնում են «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենտուսը», «Բավարիան» եւ «Պարի Սեն Ժերմենը»:
2015 թվականի խորհրդանշական հավաքականի դարպասապահը Մանուել Նոյերն է («Բավարիա»), պաշտպաններն են Մարսելոն («Ռեալ»), Տյագո Սիլվան («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Դանի Ալվեսը («Բարսելոնա»), կիսապաշտպանները՝ Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Պոլ Պոգբան («Յուվենտուս»), հարձակվողները՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») եւ Նեյմարը («Բարսելոնա»):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



