Հրթիռակոծել են Զելենսկու ծննդավայրն ու մյուս քաղաքները․ զոհեր կան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հրթիռները հարվածել են Կրիվոյ Ռոգում (Ուկրաինայի նախագահ Զելենսկու ծննդավայրն է- խմբ․)գտնվող երկու շենքի, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Նրա խոսքով՝ հրթիռներից մեկը ոչնչացրել է բարձրահարկ շենքի 4-9-րդ հարկերն ընկած հատվածը, հայտնի է մեկ զոհի և տասը վիրավորի մասին։
Մեկ այլ հրթիռ էլ ընկել է կրթական հաստատության քառահարկ շենքի վրա։ Պաշտոնյան նշել է, որ երկու շենքերի փլատակների տակ հնարավոր է մարդիկ լինեն, փրկարարական աշխատանքներ են տարվում։
Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Իր հերթին, Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ քաղաքում երկու պայթյուն է լսվել։ Նրա խոսքով, նախնական տվյալներով, հրթիռներ են ընկել ոչ բնակելի հատվածներում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տվյալներ չկան։
Հավելենք, որ անցած գիշեր ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել, զգուշացվել է հրթիռային վտանգի մասին, հայտնում է РБК-Украина-ն։
Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել գնալ ապաստարաններ: