Հղի Ռիհաննան միացել է «Barbiecore» թրենդին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Ռիհաննային եւ նրա սիրելիին՝ A$AP Rocky-ին նկատել են Սանտա Մոնիկայի Giorgio Baldi's իտալական ռեստորանում ժամադրության ընթացքում: Այս մասին հայտնում է Page Six-ը։
35-ամյա Ռիհաննան ներկայացել է «Barbiecore» ոճի վարդագույն սպորտային հանդերձանքով՝ բաղկացած տոպից եւ ցածր գոտկատեղով տաբատից, որն ընդգծում էր նրա նկատելի կլորացած որովայնը։ Երգչուհին տեսքն ամբողջացրել է սպիտակ սպորտային կոշիկներով, արծաթագույն կլաչով եւ փայլուն եզրերով արեւային ակնոցով։ Նրա սիրեցյալը՝ A$AP Rocky-ն ընտրել է միլիթարի ոճի լայն տաբատ, սպիտակ շապիկ եւ ջինսե վերնաշապիկ։
2022 թվականի մայիսին Ռիհաննան եւ նրա սիրելին՝ ռեփեր A$AP Rocky-ն (Ռաքիմ Մայերս), ունեցան որդի։ Աստղերն իրենց առաջնեկին անվանել են Wu-Tang Clan հիփ-հոփ խմբի ղեկավար Ռոբերտ Դիգսի (RZA) անունով։ Զույգը սպասում է երկրորդ երեխային։ Անցյալ ամիս Ռիհաննան բացահայտեց երեխայի սեռը. երգչուհուն նկատել են մանկական խանութում՝ ձեռքերին վարդագույն կոմբինեզոնով, ուստի լրատվամիջոցները ենթադրել են, որ նա աղջկա է սպասում։