Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՕԳՈՍՏՈՍԻ). Տեղի է ունեցել Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ անկախության օր, Չինաստան՝ Ազգային –ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1903 – ծնվել է գրող Գուրգեն Մահարին:

1905 – Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12–ի օրենքը (հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը)։

1918 – Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը:

1921– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը, որը 1960–80–ական թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում:

1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:

1933 – ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:

1934 – Երևանում սկսվել է Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

1938 – վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:

1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ–լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

1956 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիել յանը:

2003– ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով մահվան դատապարտված 42 անձի ներում է շնորհվել, ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:

2008 – Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: – Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի՝ ՀԱԿ–ի ստեղծման մասին:

2017 – առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահը, որտեղ նշում էին հանգուցյալների հիշատակի օրը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 եզդի, ևս 7–ը վիրավորվել է։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 30 – Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և այն ենթարկել Հռոմի Կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն:

մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:

527 – Հուստինիանոս Ա–ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:

1137 – վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI–ը:

1192 – Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:

1291– Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։

1619 – առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք:

1774– անգլիացի գիտնական Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։

1780 – Շվեդիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին:

1831– բացվել է Լոնդոնի կամուրջը:

1834 – Բրիտանական Կայսրությունում վերացվել է ստրկությունը:

1876 – Կոլորադոն դարձել է ԱՄՆ–ի 38–րդ նահանգը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական Կայսրությանը։

1914 – ծնվել է վրացի խորհրդային գրող և բանաստեղծ Գրիգոլ Աբաշիձեն:

1939 – Մոսկվայում բացվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, ներկայում՝ Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն:

1944 – Աննա Ֆրանկն իր օրագրում կատարել է վերջին գրառումը։

1946 – դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, գեներալ Անդրեյ Վլասովը:

1946 – Հունգարիայում մտցվել է ֆորինթ դրամական միավորը:

1954 – ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, Ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինում:

1960 – Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:

1964 – բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:

1976 – Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1981 – ԱՄՆ–ում սկսել է հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։

2004 – Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ:

2009 – վախճանվել է Ֆիլիպինների Հանրապետության 11–րդ նախագահ, ասիական երկրների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:

2020 – ԱՄԷ–ում գործարկել են արաբական աշխարհում առաջին ատոմակայանը:

2021 – վախճանվել է Մուրաբիտուն շարժման առաջնորդ, իսլամի, սուֆիզմի և քաղաքականության մասին գրքերի հեղինակ Աբդուլկադիր աս–Սուֆին (Յան Դալլաս):

2022 – Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ճակատամարտը Բախմուտի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest