Մասնակի փոխհատուցում՝ 2-րդ երեխա ունենալ ցանկացող զոհված զինծառայողների ծնողների համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում կարող են ստանալ նաև երկրորդ փորձի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ծրագրի շրջանակում տրվող աջակցության առավելագույն չափը կազմում է դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն են։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



