Թուրքիայում 10 գործարան է այրվել. կան վիրավորներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Բուրսա նահանգում հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձում են մարել 10 գործարանների տարածքն ընդգրկած հրդեհը․ հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Ինեգոլ քաղաքի ձեռնարկություններից մեկում՝ տեղական ժամանակով մոտ 15:30-ին, այնուհետև տարածվել հարևան օբյեկտներ, այդ թվում՝ մետաղի, կահույքի և արտադրության գործարաններ։
Բոլոր աշխատողները տարհանվել են արդյունաբերական գոտուց։ Նշվում է, որ զոհեր չկան։ Մի քանի հոգի, ովքեր ծուխ են շնչել, հոսպիտալացվել են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Մարման աշխատանքներին մասնակցում են չորս ուղղաթիռ և երկու ինքնաթիռ, 110 հրշեջ բրիգադ և 200 շտապօգնության ծառայություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



