Լաչինի միջանցքում տեղի ունեցածը բարդացնում է լուծումների որոնումը. Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կարծում է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցածը, անկասկած, դժվարացնում է առանց այդ էլ բարդ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի սահմանապահների կողմից ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման, ինչպես նաև Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին հարցին:
«Տեղի ունեցածը խորացնում է իրավիճակը։ Մենք տեսել ենք նաև տրամագծորեն հակառակ գնահատականներ հայկական և ադրբեջանական կողմից։ Մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համատեքստում»,- ասաց Զախարովան։
Հիշեցնենք` բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են հուլիսի 29-ին։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



