Զախարովան՝ Ադրբեջանի պահանջած «անկլավների» մասին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արարատի և Տավուշի մարզերի յոթ «անկլավները» վերադարձնելու ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։
«Մենք տեղյակ ենք այս հարցում Բաքվի դիրքորոշման մասին, հայկական կողմը նույնպես նման պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ։ Մենք ելնում ենք նրանից, որ տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում, և դա համակարգում է համապատասխան երկկողմ հանձնաժողովը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ընդմիջումից հետո հուլիսի 12-ին կայացավ հանձնաժողովի 4-րդ հանդիպումը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։