Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՕԳՈՍՏՈՍԻ). Կոլումբոսի առաջին ճամփորդությունը, առաջին լուսացույցերը, մարդատար ինքնաթիռի բախումը լեռանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Նիգեր՝ Անկախության օր Ֆրանսիայից, Վենեսուելա՝ Դրոշի օր:

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1903 – ծնվել է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը՝ ֆրանսահայ գրող Շահան Շահնուրը։

1903 – ծնվել է հանրահայտ բժիշկ Լևոն Հարությունյանը:

1930 – ծնվել է հայազգի խորհրդային ատոմային տեխնիկ Եվգենի Աբրահամյանը:

1935 – ծնվել է վրացի պատմաբան, լեզվաբան և հայագետ Զազա Ալեքսիձեն:

1937 – ծնվել է նկարիչ և խեցեգործ Վան Սողոմոնյանը:

1966 – ծնվել է մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

2007– ACBA – Credit Agricole բանկը առաջին անգամ Հայաստանում ստորագրել է սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և աշխարհում խոշոր ա գույն բան կ ա յին խմբե րից մե կ ի ՝ Citigroup–ի հետ:

2009 – վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ, ակադեմիկոս Ստեփան Սիտարյանը:

2010 – հայերեն Վիքիպեդիան հատել է 10 000 հոդվածի շեմը։

2011– Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19–ին տեղի ունեցած չորս զինվորի սպանության և երեք զինվորի վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2018 – Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են համասեռամոլներին հեռանալ գյուղից, այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիները ծեծի են ենթարկել նրանց: Չորս անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

2020 – վախճանվել է Հայաստանի նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը:

2022 – ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիսային և արևմտյան սահմաններում, կիրառվել են ԱԹՍ–ներ և հրետանի, եղել են զոհեր և վիրավորներ, հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

ԱՇԽԱՐՀ

1492 – Կոլումբոսը 3 կարավելլաներով՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա», դուրս է եկել Պալոս դե-լա Ֆրոնտերա քաղաքի նավահանգստից և ուղևորվել է՝ գտնելու Ասիա տանող կարճ ճանապարհը: Սկսվել է Կոլումբոսի առաջին ճամփորդությունը:

1546 – մարդասիրական ստեղծագործություններ հրատարակելու համար կախաղան է բարձրացվել ֆրանսիացի հրատարակիչ Էտյեն Դոլեն:

1770 – ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3–րդը:

1778 – Միլանում բացվել է «Լա Սկալա» օպերայի շենքը:

1811 – ծնվել է պտուտակային վերելակների և վերելակի անկումը կանխող արգելակների գյուտարար Էլիշա Օտիսը:

1829 – Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գարնիե) կայացել է Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմիերան։

1882 – ԱՄՆ–ի Կոնգրեսը 10 տարով արգելել է չինացիների միգրացիան երկիր, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել լուսնոտներին, հանցագործներին և հոգեկան հիվանդներին:

1904 – անգլիական արշավախմբի անդամները մտել են Տիբեթի մայրաքաղաք Լհասա: Նրանք սուրբ քաղաք Լհասա մտած առաջին եվրոպացիներն էին:

1904 – ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Կլիֆֆորդ Սայմարկը:

1912 – Օսմանյան Կայսրությունը, դպրոցներում թույլատրելով ալբաներենի դասավանդումը, Ալբանիային շնորհել է սահմանափակ անկախություն:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:

1919 – վախճանվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:

1926 – լոնդոնյան Պիկադիլլի հրապարակում տեղադրվել են առաջին լուսացույցերը:

1956 – Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:

1960 – Նիգերն անկախություն է ստացել Ֆրանսիայից:

1968 – վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Կոնստանտին Ռոկոսսովսկին:

1975 – Մարոկկոյում Բոինգ–707 մարդատար ինքնաթիռը բախվել է լեռանը, զոհվել է 188 մարդ:

1980 – Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի է ունեցել 12–րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

1988 – խորհրդային բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել գերմանացի Մատիաս Ռուստը, որն իր ինքնաթիռով վայրէջք էր կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:

1994 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:

1998– վախճանվել է խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտության թեորետիկ Ալֆրեդ Շնիտկեն:

2005 – Մահմուդ Ահմադինեժադը դարձել է Իրանի նախագահ:

2008 – վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community