Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. աղբյուր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքյան տելեգրամյան ալիքը փաստաթղթեր է տարածել այն մասին, որ Ադրբեջանը գաղտնի զինամթերք է մատակարարել ուկրաինացի զինվորականներին 2022 թվականի ապրիլին, փոխանցում են ռուսական տելեգրամյան ալիքները։
CIHAZ Industrial Association ընկերությունը (Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից կազմակերպություն) ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական կորպորացիային։
Ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության կողմից առաքումներ են իրականացվել Խարտումի օդանավակայանից (Սուդան) դեպի «հայտնի» Ժեշով (Լեհաստան) օդանավակայան՝ Ուկրաինա բեռների հետագա փոխադրման համար։ Հստակեցման մեջ բեռը նշված է որպես Precision Guided Air Bomb և Precision Guided Air Bomb INERT, այդպիսի ռումբներից մեկը կշռում է 270 կգ: Այս պարամետրերը համընկնում են QFAB-250 LG բարձր ճշգրտությամբ ղեկավարվող ռումբի հետ: 270 կգ ընդհանուր քաշով զինամթերքը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մշակումն է։ Այն օգտագործվում է Սու-25 կործանիչների կողմից, բայց կարող է օգտագործվել նաև այլ ինքնաթիռների կողմից։