Սերդար Քըլըչը քննադատել է «Աթաթուրք» սերիալի չեղարկումը և համեմատել այն Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննադատել է Disney Plus հարթակի կողմից 8 միլիոն դոլար արժողությամբ «Աթաթուրք» սերիալի չեղարկումը և համեմատել այն Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման հետ՝ հայտարարելով, թե այն վնասում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Disney Plus հարթակը որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալը, որն արտադրվել է հենց հարթակի կողմից, չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 29-ին արդեն հայտարարել էր 2023 թ. վեց սերիայի հեռարձակման մասին։
Սերիալը վերաֆորմատավորվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի նոյեմբերի 3-ին, բայց միայն թուրքական կինոթատրոններում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ էր արել Disney-ին չեղարկել ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը։
ANCA-ն մեղադրել էր Disney-ին բռնապետին և ցեղասպան մարդասպանին հերոսացնելու մեջ։
Սերիալի պրեմիերան նախատեսված էր այս տարվա հոկտեմբերի 29-ին։