Գուրգեն Դաբաղյանի «Մամ ջան» տեսահոլովակն ու նրա մայրիկի իրական էմոցիաները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գուրգեն Դաբայանը մայրիկին նվիրված նոր երգ եւ տեսահոլովակ է թողարկել, որում երեւում են երգչի մոր իրական հույզերը։ Բանն այն է, որ Գուրգենը երգն անակնկալ կերպով կատարել է իր դստեր՝ Շուշաննայի Սուրբ մկրտության խնջույքին՝ այն նվիրելով մայրիկին։ Նրա կատարման ընթացքում էկրանին երեւացել են Գուրգենի ու մայրիկի մասնակցությամբ արխիվային կադրեր, ինչը հուզել է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ խնջույքին ներկա հյուրերին։
Տեսահոլովակը YouTube-ում թողարկվել է մեկ օր առաջ, եւ արդեն ունի 48 հազար եւ ավելի դիտում։
Հավելենք, որ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, դստերը կնքել էին օրերս։ Այդ առթիվ երգիչը մեծ խնջույք էր կազմակերպել Dvin Music Hall-ում՝ համախմբելով հարազատներին, ընկերներին ու հայտնի գործընկերներին՝ ոչ միայն Հայաստանից: Գուրգենի դստերը շնորհավորելու նպատակով Ռուսաստանից ժամանել էր հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը՝ ընտանիքի հետ: Խնջույքին ներկա էին նաեւ Արամեն ու կինը՝ Աննան, Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, Մավր Մկրտչյանը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյաններն ու «Գաթա» բենդը: Վերջիններս նաեւ հանդես են եկել ելույթներով: