Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Սերունդ». Խնդիրը գումարի չափը չէ, ավելի շատ մասնակիցների հարցն է կարևորվում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից հետո մի խումբ գործարարների՝ հայրենիքին օգնելու ցանկությունը հիմնադրամ ստեղծելու գաղափարի վերածվեց։ Անվանումը, որը հիմնադրամը կրում է, իր մեջ խոր գաղափար ունի՝ «Սերունդ»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում պատմել է «Սերունդ» հիմնադրամի նպատակի մասին, խոսել շահառուների ու հիմնական ուղերձի մասին։ Հիմնադրամն իր սոցիալական ծրագրերն սկսել է իրականացնել Արցախի Հանրապետության մի քանի բնակավայրերից։ Հիմնադրամի նպատակների իրագործմանը մաս կազմելու հնարավորություն ունենք բոլորս՝ ամենամսյա նույնիսկ խորհրդանշական նվիրատվությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մի խումբ գործարարներ պատերազմից հետո ժողովրդագրության խնդիրների լուծմանը նպաստելու գաղափար ունեին, ու այդպես ծնվեց «Սերունդ» հիմնադրամը։ Այն պետք է նպաստի ծնելիության զարգացմանն ու օգնի, որ ավելի շատ բազմազավակ ընտանիքներ ունենանք, շատ երեխաներ ծնվեն։ Այն ժամանակ, երբ դեռ ճանապարհները բաց էին, կապ էին հաստատել Արցախի իշխանությունների հետ, մեկնել էին այնտեղ, քննարումներ արել, ու ձևավորվել էր գաղափար, որում միայն ծնելիության խթանման հարցը չէր։ Կար գաղափար՝ գտնելու մի բանաձև, որը կնպաստեր համայնքների պահպանմանը, ընտանիքներին կկապեր իրենց համայնքներին։ Ու քանի որ Արցախի հետ կապված շատ ծրագրեր կային, պարզ ու թափանցիկ մի մեխանիզմ ընտրվեց՝ սահմանամերձ շահառու համայնքներ, որտեղ ծնված երեխաները ևս շահառու կդառնային»,ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ այդ համայնքներում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի հիմնադրամից 16 տարի 8 ամիս շարունակ համայնքից չբացակայելու դեպքում ամսական 50000 դրամ է տրամադրվում։

Գաղափարի հիմքում, ըստ Պողոսյանի, նաև դրվել է ընտանիքներին համայնքին կապելու խնդիրը։ «Սերունդ» գաղափարը շեշտելով՝ նա հավելեց. «Երկարատևության գաղափարը հաշվի առնելով՝ փորձել ենք մեկ բանաձև դնել. «կիսվելով այսօր՝ մի օր քեզ հետ նույնպես կկիսվեն»։ Գաղափարը հետևյալն է՝ այսօր պատրաստ եմ օգնել ուրիշներին, հետո, եթե մեր բանակը մեծանա՝ նվիրատուների, հիմնադրամի ձևավորմանը նպաստող անձանց ավելի լայն ցանկ ունենանք, կարող է մեկ սերունդ հետո մեր համայնքը նույնպես շահառու դառնալ։ Օրինակ՝ այդ դեպքում իմ 5 երեխաների բալիկները, իմ թոռները, ծոռները, կոռները կարող են հանգիստ այդ ծրագրերի շահառուները դառնալ»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանը հայտնեց, որ ծրագիրն սկսվել է Արցախի երկու փոքր համայնքից՝ Չարեքտար և Եղծահող. «Ընտրեցինք այդ համայնքները, որովհետև ժողովրդագրության առումով պոտենցիալ կար։ 2022 թ. հունիսի 1-ից ծրագրի աշխատանքներն սկսվեցին։ Արդեն 2023-ի հունվարին և փետրվարին Արցախի Հին Շեն ու Մեծ Շեն համայնքները ևս ներգրավվեցին ու դարձան շահառու։ Հիմա մինչև տարեվերջ ևս երկու համայնք ներգրավելու նպատակ ունենք»։ Հիմնադրամի առանձնահատկություններից մեկն էլ, Թևան Պողոսյանի խոսքով, թափանցիկությունն է։

«Մարդիկ կարող են Serund.am կայքում ամեն օր տեսնել, թե ովքեր են գումար նվիրաբերել, ամեն օրվա կտրվածքով որքան գումար է մուտքագրվում, ելքագրվում, քանի որ շահառուները երևում են։ Ադմինիստրատիվ ամբողջ ծախսերն ու հիմնադրամի գործունեության բոլոր խնդիրները լուծում են հենց հիմնադիր գործարարները։ Ցանկացած լումա, որոնք նվիրատուները ներդնում են, միայն և միայն օգտագործվելու է ծնված երեխաների համար։ Այսօրվա դրությամբ արդեն երեք շահառու երեխա ունենք, երկուսը ծնվել են Եղծահողում, մեկը՝ Չարեքտարում։ Չարեքտարում էլի շահառուներ կային, բայց, ցավոք, քանի որ հիմա համայնքում չեն, այլևս շահառու չեն հանդիսանում, քանի որ, ինչպես նշեցի, ծրագրի հիմքում անպայման համայնքում բնակվելու պայման կա։ Աստված տա, եթե նրանք մի օր վերադառնան Չարեքտար, վստահ եմ, նորից կսկսեն այդ գումարներն ստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանը շեշտեց՝ նվիրատվության ֆիքսված չափ չկա, և հիմնադիրները գումարի չափի որևէ խնդիր չեն դրել։ «Ավելի շատ մասնակիցների հարցն է կարևորվում։ Հիմքում ամենամսյա նվիրատվության գաղափարն է։ Այս դեպքում, եթե մարդն ամեն ամիս անգամ 50 դրամ է նվիրաբերում ու դա անում է ամբողջ կյանքում, ավելին է, քան միանվագ 100 հազար դրամ նվիրատվությունը։ Այսինքն, խնդիրը գաղափարը տարածելն է։ Ի դեպ, այնպիսի համակարգ է ծրագրավորվել, որը հնարավորություն է տալիս մասնակցել ցանկացած երկրից։ Բացի այդ, եթե մարդիկ, սրտացավ լինելով, ի սկզբանե մեծ գումարով են միացել ծրագրին ու հետո, օրինակ՝ ֆինանսական խնդիրներ են առաջացել, իրենք հանգիստ կարող են դիմել, դադարեցնել մասնակցությունը կամ գումարի փոփոխություն անել, նորից գրանցվել. խնդիրն ամենամսյա նվիրատվության գաղափարը պահելն է։ Մարդիկ կան, ասում են՝ իսկ ճիշտը որքա՞ն գումար նվիրաբերելն է։ Ի պատասխան՝ ասում եմ՝ նույնիսկ 1 դրամը կամ այնպիսի չափ, որը ամենամսյա ձեր ֆինանսական շարժերի առումով ձեզ որևէ նեղություն չի տա։ Խնդիրը գումարի չափը չէ, կարևորը միանալն է, պատրաստ լինել ծրագրի մաս կազմել ամբողջ կյանքում։ Վստահ եմ, որ եթե մի օր ամբողջ աշխարհի 10 մլն հայերը միանան ծրագրին, այն կարող է ընդլայնվել ու շահառու համայնք կդառնա նաև Երևանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նվիրատուները շատանան, և ֆինանսական ապահովության խնդիր չլինի, միանգամից նոր համայնքներ են ներգրավվելու։

«Հուսամ՝ մարդիկ իսկապես սրտանց կմիանան և Արցախի Հանրապետությունից ծրագիրը կտարածվի նաև Հայաստանի Հանրապետություն։ Երբ ամբողջ Արցախը կներգրավենք, կանցնենք նաև Հայաստանի Հանրապետության համայնքներին։ Մեր առաջին շահառուի մայրիկը, ունենալով յուրահատուկ սիրտ ու գիտակցություն, նույնպես մասնակից նվիրատու է դարձել։ Բացի նրանից, որ շահառու է, նույն գումարից այլ բալիկների համար նվիրատվություն է անում հիմնադրամին։ Հաշվի առնելով «Սերունդի» գաղափարը՝ հուսամ՝ ծրագիրն իսկապես սերնդեսերունդ կշարունակվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience