Yerevan, 04.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատահական ստեղծված մեքենա, որ տասնամյակներ շարունակ սիրված է եղել շատերի կողմից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի Porsche ավտոընկերության եզակի ավտոմեքենաներից մեկը լեգենդար Porsche 911 մոդելն է: Porsche ավտոարտադրողի խնդիրն էր ստեղծել մեքենա, որը սիրված կլիներ երկար տարիներ: Եվ դա տեղի է ունեցել, կարելի է ասել, պատահականորեն: 911 առաջին մոդելը թողարկվել է Porsche 356 հնացած տարբերակը փոխարինելու համար: Porsche 911- ի պատմությունը սկսվել է 1963 թվականից: Հենց այդ ժամանակ այն հանրությանն է ներկայացվել Ֆրանկֆուրտի ավտոսրահում՝ այն մշակող Ֆերդինանդ Պորշե կրտսերի կողմից: Դա նախնական արտադրության օրինակ է եղել: Շուկայական մասշտաբով այդ ավտոմեքենաները սկսել են արտադրվել մեկ տարի անց, որից հետո արդեն Փարիզում է ներկայացվել Porsche 911-ը:

Ի սկզբանե, 911-ը պարզապես մեկ այլ ստանդարտ համար է եղել, որով անվանվել են բոլոր հերթական մոդելները: Բայց այս մեքենայի շուկայական հաջողությունների շնորհիվ որոշվել է այս մոդելի համար բացառություն անել և թողնել թվային համարը: Դա Porche ապրանքանիշի պատմության մեջ տեղի է ունեցել միակ անգամ: Porche 911- ի առաջին տարբերակը դադարել են արտադրել միայն 1974 թվականին: Իր գոյության ընթացքում այն ունեցել է 8 տարբեր փոփոխություններ և թարմացումներ: Իսկ արդեն 1974 թվականից մինչև 1985 թվականը սկսել են արտադրվել այս ապրանքանիշի երկրորդ սերնդի մեքենաները, սակայն արդեն այլ սերիական համարով՝ 930: Չնայած Porsche ընկերությունը հերքում է, բայց հասարակական կարծիքով 911-ը և 930-ը մեկ սերնդի ավտոմեքենաներ են:

Porsche- ի նորացված ավտոմեքենաների զարգացման պատմության մեջ նոր ժամանակաշրջան սկսվել է 1990 թվականից հետո, երբ հոսքագծից դուրս է եկել վերջին դասական մոդելը: Փոփոխված Porsche 911 Carrera S - ը աշխարհին է ներկայացվել 2011 թվականին: Քննադատների կարծիքով, մեքենան դարձել է ավելի «ֆոտոգենիկ»: Եվ դա, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նոր մոդելում դիմապակու թեքության անկյունը կրճատվել է, գումարած՝ տանիքը երկարացվել է: Ընդհանուր առմամբ, Porsche- ի ներկայիս բոլոր մոդելները նորարարական են: Փոփոխությունները տեղի են ունեցել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքում:

Օրինակ՝ ավելի էլեգանտ լուսարձակներ են տեղադրվել, առջևի նստատեղերն այժմ ունեն 9 հարմարավետության պարամետրեր: Այնուամենայնիվ, նայելով Porsche 911 Carrera Sին, կարելի է տեսնել որոշ նմանություններ առաջին դասական մոդելի հետ: Porsche 911 Carrera S- ն ունի 3,8 լիտրանոց վեցագլան շարժիչ 400 ձիաուժ հզորությամբ և յոթ արագությամբ մեխանիկական փոխանցումատուփ: Մեքենայի նոր տարբերակների վրա անիվների շառավիղը հասցվել է 20 դյույմի: Բացի այդ, մեքենան վառելիքի խնայողության և վարելու հարմարավետությունը բարձրացնելու համար հագեցած է ղեկի ZF էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community