Թթու դրած բանջարեղենի վտանգավոր ազդեցությունը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չժեցզյան համալսարանի գիտնականները պարզել են, որ թթվեցված բանջարեղենի օգտագործումը փոքր-ինչ մեծացնում է ինսուլտից և ստամոքսի քաղցկեղից մահվան վտանգը։ Հետազոտությունը հրապարակված է BMC Medicine ամսագրում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Գիտնականները վերլուծել են 440,000 չինացի հիվանդների տվյալները՝ գնահատելու կապը թթվեցված բանջարեղենի օգտագործման և մահացության բոլոր պատճառների, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի դեպքերի միջև:
Մասնակիցների տարիքը տատանվում էր 30-ից 79 տարեկան։ Միջին հաշվով յուրաքանչյուրին հետևել են մոտ 10 տարի։ Մարինացված բանջարեղենի սպառումը գնահատվել է հարցաթերթիկների միջոցով:
Մարինացված բանջարեղենի օգտագործումը փոքր ինչ մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը, հիմնականում՝ հեմոռագիկ ինսուլտից, որի դեպքում արյունահոսություն է առաջանում ուղեղում: Մարինացված բանջարեղենը նաև մեծացրել է ստամոքս-աղիքային, հատկապես կերակրափողի քաղցկեղի պատճառով մահացությունը:
Բացի այդ, թթվեցված բանջարեղենի օգտագործումը կապված է արյան բարձր ճնշման հետ: Գիտնականները կարծում են, որ նրանում աղի բարձր մակարդակը կարող է ռիսկի հիմնական գործոն լինել: