Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը, մեր քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը միացել են Հայաստանի Հանրապետության ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացիներ, և դա օրինական հնարավորություն է մեզ ընձեռնում օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողով, և հետամուտ լինել նրա ընդունմանը:
Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում: Դրա մասին ավելի հանգամանալից կխոսենք մոտ ապագայում, մինչ այդ կուզեի շնորհակալություն հայտնել անհատապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով հաղթահարելով ողջ դիմադրությունը, գործող իշխանության կողմից ստեղծած վախի մթնոլորտը և կեղծ քարոզչությունը, միացան մեր նախաձեռնությանը և դրանով ամուր մանդատ տվեցին բոլորիս՝ պայքարելու ազատ Արցախի, ինքնիշխան Հայաստանի, և միասնական հայկական հայրենիքի համար!
Մինչ հանդիպում Հայաքվեի հաջորդ փուլում, Աստված զորավիգ մեր հայրենիքին, և մեր պայքարող տեսակին!
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



