Միջազգային կոալիցիան Մոսուլում ոչնչացրել է ԻՊ-ի ֆինանսական միջոցների պահեստարանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հունվարի 11-ին Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության փողերի պահեստարանը: Այդ մասին, հաղորդել է Daily Sabah-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մի աշխատակցի:
«Մեր գնահատումների համաձայն՝ վնասը կազմել է միլիոնավոր դոլարներ: Այդ միջոցներն ստացվել էին անօրինական ճանապարհով՝ ի հաշիվ կողոպուտների, շորթումների, ինչպես նաեւ նավթային գործարքների»,- նշել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Հրատարակությունը գրում է, որ շրջանը, որտեղ գտնվում էր պահեստարանը, ռմբակոծվել է 900 կիլոգրամանոց ռումբերով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



