Էրդողանը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից Թուրքիան դարձել է առանցքային երկիր դրա կարգավորման հարցում, մասնավորապես, խստորեն պահպանում է Մոնտրոյի կոնվենցիան, որը կարգավորում է Սև ծովի նեղուցներում նավարկության կանոնները, ինչը հնարավորություն է տվել կանխել հակամարտության տարածումը դեպի Սեւ ծովի ավազան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Անկարայի կողմից կազմակերպված բանակցությունները արյունահեղությունը դադարեցնելու փորձ էին, իսկ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» հնարավորություն տվեց վերջ դնել ճգնաժամին, որը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց կյանք արժենալ։
Էրդողանը նշել է, որ թուրքական կողմի դիրքորոշումը հստակ է ու սկզբունքային, Անկարան չի ցանկանում ավելի շատ արյուն ու արցունք տեսնել։
«Պատերազմի տարածումը դեպի Սև ծովի ավազան աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Խստորեն պահպանելով Մոնտրոյի կոնվենցիան՝ մենք թույլ չենք տա ողբերգության տարածումը»,- ընդգծել է Էրդողանը։
Մինչ այս, Թուրքիայի նախագահը արտասահմանում հանրապետության դեսպանների տարեկան համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել հացահատիկի գործարքը վերսկսելու համար։