«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրեց Երևանի խցանումների և ճանապարհատրանսպորտային խնդիրների լուծմանն ուղղված ևս մեկ մեգանախագիծ
VIDEO«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրեց Երևանի խցանումների և ճանապարհատրանսպորտային խնդիրների լուծմանն ուղղված ևս մեկ մեգանախագիծ՝ ճանապարհային մեծ օղակի հայեցակարգը։
40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը։ Ճանապարհը հնարավորություն է տալու Երևանի արևմտյան հատվածով շրջանցել Փոքր Կենտրոնը և Իսակովի պողոտայից դուրս գալ Սարալանջի փողոց։ Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ, հետիոտնային մեծ մայթեր, հեծանվային ուղիներ։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը և Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանը մանրամասն պատմել են ճանապարհային Մեծ օղակի նախագծի մասին, պատասխանել քաղաքացիների հարցերին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



