Բայդենին սպառնացող տղամարդը գնդակահարվել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները եկել են Յուտա նահանգի Քրեյգ Ռոբերտսոնի տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպառնացող տղամարդուն ձերբակալելու և խուզարկություն իրականացնելու համար, ինչի արդյունքում` տղամարդը սպանվել է, հայտնում են լրատվամիջոցները։
Ռոբերթսոնը սոցիալական ցանցերում ասել է, որ մտադիր է մաքրել իր դիպուկահար հրացանը: Տղամարդը հույս է հայտնել, որ իր նահանգը հայտնի կդառնա՝ որպես «այն վայրը, որտեղ դիպուկահարը կրակել է Բայդենին», գրում է NBC-ն։
Յուտայի դատարանը Ռոբերթսոնին ձերբակալելու և նրա տունը խուզարկելու հրաման է տվել: Դաշնային բյուրոն «փորձել է ձերբակալել նրան և խուզարկել տունը», սակայն արդյունքը եղել է «կրակահերթերի շարք»: «Սուբյեկտը մահացել է», - ասել է ՀԴԲ-ն՝ հավելելով, որ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել: Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ Բայդենը տեղեկացված է միջադեպի մասին: