Սինգապուրցիներին վախեցրել է պարզ երկնքում սև ծխի օղակը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սինգապուրի բնակիչներին վախեցրել է սեւ ծխի օղակը, որը ցերեկը երևացել է պարզ երկնքում, գրում է Asia One-ը։
Ծխի օղակը հայտնվել է լողափում կիրակի կեսօրին, երբ այնտեղ շատ մարդ կար: Այս երեւույթի ականատեսների թվում էր Նուրուդին Սելամաթը, ով դեպքի վայրից մի քանի նկար է արել ու հրապարակել սոցիալական ցանցերում։
«Ժամանակը չէ՞, որ փախչենք»,– այսպես է նա մեկնաբանել իր գրառումը։
Նուրուդինը պատմել է, որ հանգստացողները սկզբում կարծել են, որ դա մեղուների պարս է, սակայն ոչ ոք չէր կարող հստակ ասել, թե ինչ են տեսել։ Այդ տեսարանն անհանգստացրել է տղամարդուն, սակայն նա մնացել է ու սկսել է նկարել։
«Ոչ ոք չէր հավատա առանց ապացույցների», - բացատրել է նա իր արարքը:
Սելմաթը հավելել է, որ ծխագույն ամպը շատ դանդաղ է շարժվել և մի քանի րոպե հետո կարծես անհետացել է։ Եղանակի և կլիմայի մասնագետ Կո Տյե Յոնգը բացատրել է, որ ծխի օղակը եղանակային երևույթ չէ, այլ մրրիկային ձևավորում, որը առաջացել է տաք օդի իմպուլսով, որն ընթացել է դեպի վեր՝ կայուն մթնոլորտ
«Բարձրանալիս օղակն ընդլայնվում է, քանի որ շրջապատող օդը ներքաշվում է դրա մեջ։ Մարդիկ տեսել են օղակը, քանի որ դրա մեջ ծխի մասնիկներ են հայտնվել»,- պարզաբանել է մասնագետը: