Թուրքիան երբեք Ռուսաստանի դաշնակիցը չի եղել և հիմա էլ չէ․ Զատուլին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը շատ ավելի լայն է։ Թուրքիան երբեք Ռուսաստանի դաշնակիցը չի եղել, և հիմա էլ չէ՝ չնայած երկու նախագահների բարեկամությանը։
Այդ մասին եթերում հայտարարել է քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը.
«Մենք չպետք է կորցնենք Թուրքիայում կատարվելիքի մասին մեր սթափ վերլուծությունը, ինչպեսև նրանք չպետք է մոռանան մեր շահերը։ Թուրքիան ունի իր շահերը, և դրանք միշտ էլ եղել են, դրանք ոչ մի տեղ չեն անհետացել»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը նշել է՝ Թուրքիան ձգտում է դեպի Կովկաս, նա ձգտում է դեպի Կասպից ծով, նա հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի Դաշնության թյուրքական ժողովուրդների և նույնիսկ Յակուտիայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանին։
Թուրիքան փորձում է իր համար վերակառուցել նախկին Խորհրդային Միջին Ասիան, այժմ սկսել է հետաքրքրվել Ալթայով, կապեր է հաստատում Մոնղոլիայի հետ և այլն: Եվ դա համապատասխանում է Թուրքիայի ժամանակակից ղեկավարության գաղափարախոսությանը՝ մեծ Թուրան ստեղծելուն։ Նրանք մեր մրցակիցներն են՝ ինտեգրումը կամ տեղի է ունենում Մոսկվայի շուրջ, կամ՝ Անկարայի շուրջ։