Եգիպտոսը հրաժարվել է Ուկրաինային հրթիռներ մատակարարել՝ չնայած ԱՄՆ–ի կողմից ճնշմանը․ WSJ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին\
Մի քանի ամիս է, ինչ ամերիկյան իշխանությունները փորձում են հասնել նրան, որ Եգիպտոսը սկսի զենք մատակարարել Ուկրաինային, սակայն Կահիրեն չի ենթարկվում ճնշումներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ նախ դեռ մարտին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դիմել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ խնդրելով Ուկրաինային փոխանցել հրետանային արկեր, հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Ավելի ուշ Եգիպտոսի կառավարությունը մասնավոր զրույցներում պարզաբանել է, որ չեն նախատեսում զենք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։
Երկու երկրների ներկայացուցիչները չեն հաստատել այս հարցի շուրջ բանակցությունների մասին հրապարակված տեղեկությունը։