Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից. Ռուբեն Վարդանյան
VIDEO«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Որոնք են այն առաջնային քայլերը, որոնք կօգնեն մեզ դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից:
• Իրական առաջնորդների գլխավորությամբ մեր ներսում միավորել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել հանուն ազատ, անվտանգ ու հայկական Արցախի:
• Հասկանալ, թե ինչպես կարող ենք տարբեր միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատել, գտնել շահերի հատման կետերը և դրանք օգտագործել հօգուտ մեզ, ոչ թե անդադար քննադատել:
• Անել ամեն ինչ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալու համար, որպեսզի հեռացվի ադրբեջանական ապօրինի անցակետը և ապահովվի արցախցիների ազատ տեղաշարժը դեպի Հայաստան:
Սրան հասնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից: Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և ամեն կերպ փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



