Ղրիմի կամրջի մոտակայքում ուկրաինական երկու հրթիռ է խոցվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Կերչի նեղուցի տարածքում երկու ուկրաինական հրթիռ են խոցել։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի կամուրջը չի վնասվել»,- գրել է նա՝ հորդորելով բնակիչներին հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։
Ակսենովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, իր հերթին, հավելել է, որ հատուկ ծառայությունները կամրջի վրա ծխածածկույթ են տեղակայել։ Նրա խոսքով՝ առաջիկայում տրանսպորտային միջոցների շարժը կվերականգնվի։
Հարձակման փորձից հետո համացանցում են հայտնվել տեսանյութ դեպքի վայրից, որում երևում է հատուկ ծառայությունների կողմից տեղակայված ծխածածկույթը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



