Երեկոյան «Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ
SOCIETY«Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում, այս տարի համախմբելով 200 ուսանողի տարբեր ԲՈՒՀ-երից։
Երեկոյան «Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Gor Vardanyan / Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ: Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։ Քննարկվեցին կրթության զարգացման կարևորությունը և նոր համագործակցության ապագա ծրագրերը։
ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով Արմեն Ստեփանյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրները թերևս վերաբերվում էին մասնագիտական փորձի ընթացքում արված բացահայտումներին, որոնք դժվար է պատկերացնել ուսանողական տարիներին։ Արմեն Ստեփանյանը պատմեց, որ առավել բարդ էր բախվել հանքարդյունաբերության շուրջ գոյություն ունեցող միֆերին և փորձել դրանք փարատել գիտական հիմնավորումներով։ Մարդկանց միշտ ավելի հեշտ է վախեցնել միֆերով, գոյություն չունեցող կամ խիստ չափազանցված ռիսկերով, և բավական դժվար է դրա դեմ ռացիոնալ փաստարկներ բերել։ Այդուհանդերձ, գիտությունը, փաստերն ի վերջո ավելի զորեղ են և կարևոր է, որ թե՛ կրթության, թե՛ մասնագիտական կարիերայի ընթացքում մարդը հավատարիմ մնա իր սկզբունքին և սեփական ճշմարտացիությունը միշտ պաշտպանի բացառապես փաստերով։
Լավագույն հարցերի հեղինակները մասնակիցներից նվեր ստացան մակագրված գրքեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



