Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ M11 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 66-ամյա Մեծարես Բ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատար ու 63-ամյա Վարդան Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ի վարորդն ու նրա ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Վարդան Մ.-ն և 61 ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Բախվել են BMW-ն ու ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. ընտանիքի 3 անդամ, այդ թվում երեխա, տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETY
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



