«Բա որ սա կաշա՞ռք դիտվի». ԿԸՀ-ի նվիրած «տարոսիկները» Մեսրոպ Առաքելյանը զույգեց գինով
VIDEOՔիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության իր ընտրական ցուցակը: Փաստաթղթերն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, այնուհետեւ հյուրասիրեց որպես «տարոսիկ» շոկոլադե կոնֆետներ: Պարզվեց՝ «Ապրելու երկիրն» էլ դատարկաձեռն չէր եկել:
«Մենք գինի ենք բերել»,- ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ շիշը դրեց սեղանին: Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի:
Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



