Բաքուն Հայաստանին մեղադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ն շահագործելու մեջ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Չնայած 2022 թվականի դեկտեմբերի առաջին ֆիասկոյին, Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյատիվ արշավի գործիքի»։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով։
«Այս կրիտիկական փուլում առավել քան երբևէ կարևոր է հստակ պատկերացնել առկա ռիսկերը և միջազգային հանրության համարժեք արձագանքը Հայաստանի սադրանքներին՝ հաղթահարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի առջև ծառացած դժվարությունները, վերաինտեգրելու հայկական ծագում ունեցող տեղի բնակիչներին Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներին»,- ասված է հայտարարության մեջ։
Կարևոր է ապահովել, որ չկորչի ստեղծված պատմական հնարավորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, նշել են ԱԳՆ-ում։