ԱՄՆ-ում որոշվել են այն յոթ հանրապետականները, որոնք կմասնակցեն հունվարի 14-ի հեռուստաբանավեճին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում հրապարակվել են յոթ քաղաքական գործիչների անունները, որոնք կմասնակցեն այն հանրապետականների լայնամասշտաբ հեռուստաբանավեճին, ովքեր հավակնում են առաջադրվել երկրի նախագահի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտարարել է Fox Business Network հեռուստաալիքը, որը հունվարի 14-ին Նորտ-Չառլստոն քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) կայանալիք միջոցառման կազմակերպիչն է:
Հանրապետականների բանավեճերին մասնակցելու են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն, նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը: Հեռուստաալիքը ճշտել է, որ այս թեկնածուները հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքների համաձայն, առավել մեծ ժողովրդականություն են վայելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



